ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ ԼՂ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉՃԱՆԱՉԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԴՐՈՒՅԹԸ ԵՎ ԱԳՐԵՍԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ ԼՂ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉՃԱՆԱՉԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԴՐՈՒՅԹԸ ԵՎ ԱԳՐԵՍԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԻ
03.12.2010 | 00:00

Գագաթնաժողովը բեկումնային էր հենց միայն այն պատճառով, որ ստամբուլյանից 11, լիսաբոնյանից 14 տարի անց տեղի ունեցած Աստանայի գագաթնաժողովում ղարաբաղյան հարցի առնչությամբ բոլորովին այլ բան արձանագրվեց:
Այո, հարկ չեղավ ոչ վետո դնելու, ոչ էլ ստորագրելու տարածքային ամբողջականության հռչակագրի ներքո:
Այսպիսով, որո՞նք են ԵԱՀԿ այս` Աստանայի գագաթնաժողովի առանձնահատկությունները.
ա) նշեցինք` ղարաբաղյան խնդրի կարգավորման մանդատով օժտված միջազգային կառույցի գերագույն մարմնում` գագաթնաժողովում, առաջին անգամ արձանագրվեց` տարածքային ամբողջականության ու ինքնորոշման հելսինկյան սկզբունքները հավասարազոր են:
Ի ցավ Ադրբեջանի, որի նախագահի աշխատակազմի ղեկավար Հասանովն էլ հարկ համարեց հոդաբաշխել, որ Ստամբուլում հայկական կողմը խիստ կառուցողական էր (ողջույն ձեզ, պարոն Օսկանյան, վաղուց չէինք տեսնվել, չնայած Ռոբերտ Քոչարյանի ստորագրությունն է Ստամբուլի խարտիայի ներքո), «սակայն Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո հակամարտության կարգավորումն սկսեց ձգձգվել, և Աստանայում մենք չտեսանք Հայաստանի կողմից կառուցողական մոտեցում»: Հասանով Ալիին թողնենք իր «ախմախության հետ միայնակ», ինչպես կասեր հայտնի վերլուծաբանը, և անցնենք առաջ:
բ) Աստանայում առաջին անգամ բոլորը` համանախագահող, հակամարտող երկրներով (և հատկապես` Ադրբեջանով), ստորագրեցին մի հայտարարության տակ` նույն Աքվիլայից և Մուսկոկայից հետո, որով մեկընդմիշտ արձանագրվում է, որ չկան նորացված սկզբունքներ, չկան այլ «թեզեր», կան երեք հիմնական կետեր և 6 ենթակետեր, որոնք պետք է «փաթեթով» լուծվեն:
Այստեղ պետք է պաուզան ձգել` հավաստելու, որ գագաթնաժողովից անգամ այնպիսի տպավորություն կար, թե համանախագահող երկրների կողմից ելույթ ունեցողները (դե, չէ՜, չենք ասում Իլհամ Պուճուրի ինադու էին նրանք այդպիսի ելույթներ ունենում) կարծես ներքին-լուռ դերաբաշխում են ստանձնել Ադրբեջանին անկյուն մղելու գործում:
Այնուհանդերձ, վերջերս Հայաստանում քնած, ներեցեք` գիշերած, երևանյան ամառային փողոցները Նալբանդյան Էդիկի հետ չափչփած Հիլն ուղիղ տասնոցին` Ալիևի սրտին խփեց` ասելով, որ «որպես մեկ ամբողջություն մշակված տարրերը մի կողմ թողնելով` ինչ-որ տարր ընտրելու ցանկացած փորձ թույլ չի տա հասնել դրան»:
Նույնքան հետաքրքիր է Մեդվեդևի ելույթը: Նա պահանջում էր սառեցված հակամարտությունների դեպքում կիրառել միասնական սկզբունք: Իսկ այդ սկզբունքը ցայս և հիմնականում եղել է ինքնորոշված երկրների անկախության ճանաչումը: Կոսովո: Հարավային Օսիա: Աբխազիա:
գ) Աստանայում արձանագրվեց, որ խաղաղ-բանակցային ուղին այլընտրանք չունի: Եվ ադրբեջանական ռեակցիայից` հենց նույն օրը հնչած, հենց նույն Հասանովի շուրթերից (Ադրբեջանը կփորձի ինքնուրույն լուծումներ գտնել) հասկացվեց, որ այդ կարգի դրսևորումը միջազգային հանրությունն ընդամենը ՊցՐվՏռ տոնի արտահայտություն կհամարի:
ՈՒ եթե մեզ համար հավասարապես կարևոր են և՛ հելսինկյան ինքնորոշման, և՛ ուժի չկիրառման սկզբունքները, ապա միջազգային հանրությունը, ի դեմս համանախագահող երկրների, մեռնող կառույց-ԵԱՀԿ է ուղարկել իր լիդերներին` Քլինթոնին, Ֆիոնին, Մեդվեդևին` Աստանայում Ղարաբաղի հարցում բացառապես խաղաղություն «ստանալու» համար, որովհետև նրանց միջազգային միտքն էլ ավելի կարևոր բաներով է զբաղված:
դ) Այս և մնացած փաստերը գալիս են ասելու, որ ընդհանրապես, իսկ Աստանայում` մասնավորապես, կոնսենսուս կա: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Տարածաշրջանային խաղաղության հարցում: Չնայած մինչև Աստանա և հատկապես գագաթնաժողովի նախաշեմին շատ ջուր հոսեց ուժային այդ երկու կենտրոնների միջև: Թե Wikileaks-ի հրապարակումներով, ուր սևով սպիտակի վրա գրված էր, որ եվրոպական անվտանգության նոր համակարգի մասին Մեդվեդևի իդեա-ֆիքսը ոչ մի հետաքրքրություն չի կարող առաջացնել եվրոպացիների մոտ, ինչի առնչությամբ էլ ԱՄՆ-ը հանձնարարական էր տվել գերմանական կողմին: Թե մնացյալ:
ՈՒ թե ելնենք այն հանգամանքից, որ ապագա համատեղ հակահրթիռային համագործակցությամբ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հովանոցով կպատեն ողջ Եվրոպան, ապա ստացվում է, որ թե ՆԱՏՕ-ում, թե Աստանայում ԱՄՆ-ն ստացավ այն, ինչ ցանկանում էր:
Եվ չնայած այն հանգամանքին, որ Օբամայի ու Սարկոզիի բացակայությամբ գագաթնաժողովն ահագին արժեզրկվեց, այնուհանդերձ, Ռուսաստանը, որը ցանկանում էր Աստանայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ իրավական հռչակագիր ստանալ (տե՛ս Լավրովի մտքերը), այնուհանդերձ, Ռուսիայի դեպքում, «նե վեզյոտ մնե վ սմերտի, պովեզյոտ վ լյուբվի» եղավ:
Ռուսիան բոնուս ստացավ` ի դեմս հանրապետական Մըկքեյնի, որը հենց Մեդվեդևի ելույթին ու Աստանային զուգահեռ նույն օրն ամերիկաների հեռվից ասաց, որ իրենք սենատում մինչև տարվա վերջ կողմ կքվեարկեն «CHB»-ներին և կօգնեն Օբամայի կառավարությանն այդ հարցում:
Այնպես որ, Մեդվեդևն էլ, հաջորդ օրը չսպասելով գագաթնաժողովի ավարտին, կարող էր լքել բոլորին` միանալով Սարկոզիին ու Օբամային, հիմա էլ Նազարբաևին և Սաուդաբաևին «իրենց ախմախության հետ միայնակ թողնելով», ինչպես կասեր վերլուծաբանը:
Իսկ Նազարբաևին Աստանայում իսկապես պետք էր դիտել ու նրա մասին պետք էր դատել դեմքի արտահայտությունից` հիշելով, թե ինչպես Wikileaks-ը գագաթնաժողովի հենց նախաշեմին փորձել էր «ոչ ևս» անել նրան: ՈՒ ոնց որ ստացվել էր: Ղազախստանի «ժողովուրդների հայր» Նուրսուլթանին նայելով կարող էիր հասկանալ, թե «ինչպես փոխվեց կյանքում ամեն բան, նա գնաց հեռու, էլ չի դառնալու»:
Մի խոսքով, Wikileaks-ը Ղազախստանի «վրայով» էլ էր անցել առ այն, որ Նազարբաևը ձիասիրահարություն ունի, որ հանգստանալու նրա «նրբություններն» ընդհանրապես խիստ էկզոտիկ են... մի խոսքով` ողջ ղազախական էլիտան, մեղմորեն ասած, «հանվել էր մայրուղի»:
Իսկ դե պարոն Կանատը (ինչ էլ անուն ունի, չէ՞), Սաուդաբաև, ընդհանրապես սիրում է Աթաթուրքին: Ոչ ուղղակի իմաստով: Այլ նրա նավի: Հիշենք, որ այդ նավի վրա վերջինս վերջերս զվարճանում էր թեթև վարքի աղջիկների հետ:
Ի դեպ, Աստանայում ղարաբաղյան խնդրի նման «ռասկլադը», ելույթները, հակամարտող երկու երկրների նախագահների չհանդիպումը (երևում էր, չէ՞, որքան անտրամադիր է Նազարբաևը) ուղղակի «սև բերեցին» նույն Ղազախստանի ու մնացածի գլխին նաև այն առումով, որ առաջին անգամ հետխորհրդային երկրում գումարված ԵԱՀԿ բարձրագույն մարմնի համաժողովը ոչ միայն պետք է ուժեղացներ Ռուսաստանի դիրքերը, այլև իսլամական երկրների աչքում Ղազախստանին ու Ադրբեջանին պիտի բարձրացներ... Հա, ի դեպ, Աստանայի, որպես մայրաքաղաքի, պրեզենտացիային նվաստս նույնպես մասնակցել է. այդ օրերին այնտեղ անցկացվում էր նաև իսլամական երկրների կոնֆերանսը. տեսնել էր պետք ձիեր սիրող Նազարբաևի ոգևորվածությունը նոր մայրաքաղաքի և իսլամական աշխարհի առիթով. տեսնել էր պետք այնտեղ գտնվող Ալիև-Մեծի և Նազարբաևի հարաբերությունների մակարդակը (իսկ ինչքան սառն ընդունեց Նուրսուլթանը մեր Սերժին):
Բա՛:
Այսպիսով և այո, ղարաբաղյան «ֆրոնտում» խաղաղության հարցում այլընտրանք միջազգային հանրությունը չի տեսնում: Ճիշտ է, դիպուկահարներին այս անգամ էլ չկարողացան հեռացնել առաջին գծից, սակայն միայն այն հանգամանքը, որ դիպուկահարների հետքաշումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ելույթի առանցքն էր, արդեն իսկ շատ բան է նշանակում, եթե դրան հավելում ենք նաև
ե) Աստանայում ընդունված համատեղ հայտարարության մեջ առկա հղումը ՄԱԿ-ի կանոնադրությանը, ուր ինքնորոշման իրավունքը նշվում է առանձին կետով:
զ) Արժե Աստանայի համար նշել նաև, որ եթե մինչ այդ տարփողվում էր, որ «ճանապարհային քարտեզ» կլինի (սա պետք է «հասունանար» ՆԱՏՕ-ում, Սերժն ու Ռուսաստանը կանխեցին «քարտեզը»): Չեղավ: Ավելին` չեղավ նույնիսկ հռչակագիր: Այլ սոսկ հայտարարություն հնչեց: Ինչը նույնպես էական է:
Բայց ամենահետաքրքիրը ո՛չ Օբամայի, ո՛չ Սարկոզիի և ո՛չ էլ գագաթնաժողովը հպարտ մենության մեջ լքած Մեդվեդևի պահվածքը չէր:
Այլ Ադրբեջանի նախագահի:
Ճիշտ է, Պուճուր Ալիևն այս անգամ, ինչպես Սանկտ Պետերբուրգի ժամանակ, արագ ամեն բան չթողեց և չվերադարձավ իր երկիր` դիվերսիա իրականացնելու (դեռ կհասցնի՞. չե՜նք թողնի): Պարզապես իր «աբիժնիկությունը» նա ցուցանեց ոչ կառուցողական պահվածքով (բարև ձեզ, պարոն Ալի Հասանով, սալամ ալեյքում, ո՞նց եք. «Ալի պլո՞խ, Ալի աղլիո՞ր. նե՞տ խորոշո». էն օրն էլ Օսկանյանը բանի նման չէր):
Հա, բայց Ալիև Իլհամն ո՞ւմ դիմեր այնտեղ. հերիք չէ, որ Մեհրիբանն իրեն այնքան է ձգել, որ դարձել է անճանաչելի, հետն էլ ինքը բանի նման չէ. մոտենա Մեդվեդևին ի՞նչ ասի, մանավանդ որ «գիտի»` նա հարց լուծող չէ: Պուտինն էլ էնտեղ չէր: Համ էլ` Պուտինը համ արդեն Սերժ Սարգսյանին շատ է սիրում, չէ, ձևակերպենք կոռեկտ` հարգում, համ էլ Պուտինի մասին էլ է մեր Պուճուրը լիքը փիս-փիս բաներ խոսել: Եվ վերջապես, չէ՞ որ Պուտին Վլադիմիրն առանձին կարծիք ունի Ղարաբաղի հարցով: Այնպես որ...
ՈՒ խեղճ Պուճուրի լքվածությունը, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից յուրովսանն փախուստը, վատ զգալը Ալիևի երեսը լվալու համար առաջ մղեցին Գյուլին (որի մայրն էլ թարսի պես հայ է, լավ էլ տոլմա է սարքում), ու Աբդուլլահն առաջ եկավ, ու հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, խոսեցին միմյանց առողջության ու որպիսության մասին, որ դրանով մի քիչ փրկեն Պուճուրի, մի քիչ էլ ԵԱՀԿ մեռնող կառույցի վարկը:
Իսկ հիմա ամենակարևորի ու ամենաէականի մասին.
է) Առաջին անգամ ԵԱՀԿ նման բարձր ամբիոնից, ուր մի քանի տարի առաջ վետոն ու տարածքային ամբողջականությունն էին թագավորել, ՀՀ նախագահի շուրթերից հնչեց` Հայաստանը կճանաչի ԼՂ անկախությունը, եթե Ադրբեջանը չճանաչի հելսինկյան դրույթը և ագրեսիա իրականացնի:
ՈՒզո՞ւմ էիք, ստացա՛ք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1237

Մեկնաբանություններ